Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական ճանապարհ

Ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական ճանապարհ
03.03.2023 | 07:27

Հայաստանի նման երկիրը, որը չունի ծովային ճանապարհ և առնվազն շրջապատված է արևելքից ու արևմուտքից երկու թշնամի երկրներով, որոնք ցանկացած պահի կարող են հարձակվել և նոր ցեղասպանություն իրականացնել, պետք է իր ռազմավարական դաշնակիցներին ընտրելիս ելնի նաև հասանելիության հանգամանքից։ Տարածաշրջանում Իրանը այն բացառիկ երկիրն է, որի հետ ունենալով ցամաքային սահման, ունենք նաև շահերի համընկնում։ Միաժամանակ Իրանը տարածաշրջանային եթե ոչ տերություն, ապա առնվազն հավակնորդ է։


Քարտեզում երևում է Իրանը Հնդկաստանին կապող ջրային ճանապարհը մինչև Չաբահար նավահանգիստ, իսկ այնուհետև ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան, իսկ Հայաստանից դեպի Վեր Վրաստանով` Սև ծով ու Եվրոպա։ Սա ո'չ միայն տնտեսական, այլև ռազմավարական ճանապարհ և հնարավորություն է, որը Հայաստանը պետք է վերածի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների եռյակ միության` Հայաստան-Իրան-Հնդկաստան աշխարհաքաղաքական գծով։ Սա հնարավորություն կտա մեզ Հայաստան բերել և' տեխնոլոգիաներ, և՛ հավելյալ ներդրումներ, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, առևտրային գործունեության ծավալմանը և հասարակայնության կենսամակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ սա կնպաստի Հայաստանի անվտանգային համակարգի դիվերսիֆիկացմանը և հավելյալ բարձիկների ստեղծմանը։
Կկարողանա՞ք ճկուն գտնվել և մեր կենսական շահերը սպասարկելուն ուղղված քայլեր անել, ուրեմն կունենանք տեղ այս աշխարհում, չե՞նք կարողանա, ուրեմն կզոհաբերվենք մեծ երկրների շահերի համար։


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 20653

Մեկնաբանություններ